Արտակ Ալեքսանյանի և NewMag-ի մասին

Արտակ Ալեքսանյանը հեռանում է Հ1-ից

Լրագրությունը, ու հատկապես հեռուստալրագրությունը բավականին բարդ, աշխատատար ու ժամանակատար գործ է: Եթե օնլայն լրատվությանը հետևում են, ինչ որ չափով նույն չափանիշի ու մակարդակի մարդիկ (ովքեր առնվազն գիտեն համակարգչից ու համացանցից օգտվել), ապա հեռուստացույց դիտում են տարբեր խավի մարդիկ: Նրանք կամ լսել են, կամ չեն լսել այս կամ այն երևույթի, համակարգչի, մանավանդ համացանցի, գոյության մասին: Նրանց հետ զրուցել պետք է նրանց իսկ լեզով, դրա հետ մեկտեղ լրագրողի հմտությունից կախված, մատուցել այն ինֆորմացիան, որն ուզւոմ է լրագրողը տեղ հասցնել, որի միջոցով նա տիրապետում է հեռուստադիտողիններին, իսկ վերջիններս ակամա վիզուալ հաղորդակից են դառնում մատուցված նյութին: Հեռուստալրագրողն ազդում է սովորական հեռուստադիտողի թե’ ճաշակի, թե’ որակի, թե’ խոսելաձի, և նույնիսկ հագուկապի վրա: ՄԻ խոսքով` լրագրողից շատ բան է կախված: Նա ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում է մարդու մտածելակերպի և աշխարհայացքի վրա: Դա, հատկապես, վառ է արտահայտված և մեծ նշանակություն ունի հեռավոր մարզերում ու գյուղերում…
Ինչևէ… Ուզում էի ասել` Հ1-ի դեմքը հեռանում է Հ1-ից…
Արտակ Ալեքսանյանին միշտ համարել եմ և շարունակում եմ համարել Հայաստանի, եթե ոչ լավագույն, ապա լավագույն լրագրողներից մեկը: Նա Հ1 բերեց նոր որակ, և որ ամենակարևորն է` նոր, երիտասարդ սերունդ… որոնց կատարած աշխատանքն ու ստացած արդյունքները, ՀՀ-ում շատ ու շատ լրագրողների համար, դեռևս մնում է «ԱՆՀԱՍ ՓԱՌՔԻ ՃԱՄՓԱ»…
Արտակի հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն իմ «լրագրողական կարիերա»-ի վրա Արտակն ազդել է այնքանով, որքանով … ազդել է: Իսկ արդյունքը սա է. ծրագրավորողից վերածվել եմ լրագրողի: Կատարած աշխատանքով (սա էլ նրա լավագույն աշխատանքներից մեկը ) հիացել ու շարունակում եմ հիանալ: ԻՆձ ոգեշնչել են մի քնաի արտասահմանյան լրագրողներ ու հաղորդումներ, բայց մեկ անգամ ևս խոստովանում եմ, որ ԲԱՆԱՁԵՎ-ի խումբը ՀՀ-ում այն միակ լրագրողական (չեմ վախենում այս արտահայտությունից) պրոֆեսիոնալ խումբն է, որտեղ երևում է ԱՇԽԱՏԱՆՔ
Նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել կարդալ NewMag ամսագիրը. այն մի քնաի ամիս է պատրաստում է Բանաձևի լրագրողական թիմը: Երեկ ամբողջ օրը կարդում էի ապրիլ և մայիս ամիսների NewMag-ը: Բովանդակությամբ ու ոճային բազմազանությամբ հագեցած  հայկական ամսագիր: Մի խոսքով. «Փնտրեք նորը»… Սա էլ Արտակ Ալեքսանյանի վերջին նոր, օրիգինալ աշխատանքը, որը փաստում է նրա պրոֆեսիոնալիզմը…
p.s. եթե Բանաձևի թիմից պատահաբար մարդ հայտնվեց այս բլոգում, թող անպայման կարդա մեսիջս.
— Շնորհակալություն որակի համար… Ես ձեզ սիրում եմ… Իսկ NewMag Արցախ էլ ուղարկեք… 😉
Վերջում կարդացեք Բանաձևի բլոգում Արտակի գրառումներից մեկը
Реклама
Запись опубликована в рубрике Մտորումներ, Գլխավոր с метками , , , , , , . Добавьте в закладки постоянную ссылку.

8 отзывов на “Արտակ Ալեքսանյանի և NewMag-ի մասին

  1. Գիտես, քո նյութում որոշ խսքեր կային, որ հենց արտակի շաբլոն դարձած խոսքերն են… Ներոխ կլինես, բայց իրոք մեկ մեկ ինքը շաբլոն ա դառնում, թեպետ իրոք համաձայն եմ, իրան հասնելու համար բոլորը պիտի ոչ թե հաց ու պանիր, այլ առնվազն հոթ-դոգ ուտեն :Ճ
    • Այդպես էլ չկողմնորոշվեցի Սևն ես, թե Սպիտակը? Այնուամենայնիվ, հարգելի sevevspitak, գրառման մեջ գրել եմ, որ հենց նրա աշխատանքով եմ ոգևորվել… եթե իմ ձեռագրի մեջ զգացվում է Արտակի թողած հետքը, ապա ես դրանից միայն ինձ լավ եմ զգում…
      Իսկ շաբլոնի պահը չհասկացա: Որ մասն էր շաբլոն, ու հատկապես Արտակի որ խոսքերն եմ օգտագործել?
  2. Gohar:
    es banadzevic em u shat urax em nman grarum tesnel u kardal mer masin, mersi shat
  3. MariamX:

    Banacevi timin es shat em sirum!!!!!!!!!!iranq hayastanum nenc temaner en bardzracrel vor voch mi lragrox hamardzakutyun chi unecel bardzracrel….Artak@ shaaaaaaaaaaaaaaat lav lragrox e(chem vaxenum asel)Hayastanum ameeeeeeeeeeeeeena lav@!

  4. MariamX:

    roqsi jan! isk duq giteq inchia inq@ gnum?

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s